ԱՄՆ միջուկային անվտանգության վարչությունը կիբեր հարձակման թիրախ է դարձել. Politico
Հաքերները կարող էին հասանելիություն ստացած լինել էներգետիկայի դեպարտամենտի և ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության ցանցերին, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Կասկածելի գործողություն է հայտնաբերվել նշված ստորաբաժանումների որոշ ցանցերում, այդ թվում Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի, որոնք գաղտնի աշխատանքներ են իրականացնում միջուկային զենքի վրա, ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզական գործակալությունները հայտնել էին, որ ԱՄՆ դաշնային կառավարության համակարգչային ցանցերը տևական ժամանակ ենթարկվում են կիբերհարձակումների:
Դրանից առաջ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ մի խումբ հակերների, օտարերկրյա կառավարության աջակցությամբ, հաջողվել է մուտք գործել ԱՄՆ գանձապետարան և Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչություն և գողանալ նրանց տվյալները:
Բացի այդ, իբր ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ցանցը հնարավոր է կոտրված է: Washington Post թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ ռուս հակերները մեղադրվում են հակերությանը մասնակցելու մեջ: Այնուամենայնիվ, ապացույցներ չկան: Մոսկվան անհիմն է որակել ամերիկյան լրատվամիջոցների կողմից ներկայացված մեղադրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան