Ալվինա Աղաբաբյան. Փաստացի թշնամուն են տալու Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Եթե այսօր նիկոլի գլխավորությամբ ՀՀ ապաշնորհ, տգետ ու ազգադավ իշխանությունները թշնամուն հանձնեն Սյունիքի բարձունքների մեր դիրքերը, անմիջական վտանգի տակ են դնելու ոչ միայն Սյունիքի 13 գյուղեր, այլև փաստացի թշնամուն են տալու Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը՝ Հայաստանն Իրանին կապող Գորիս-Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհը՝ այդկերպ մեզ ամբողջովին կախման մեջ դնելով Վրաստանից, որը, ինչպես տեսանք պատերազմի օրերին, մեզ հետ հարաբերություններում փաստացի ներկայացնում է թուրքական շահերը։
Ի դեպ, եթե Տավուշում էլ նիկոլը թշնամուն գյուղեր հանձնի, իսկ դա թուրքը պահանջելու է, մենք կկորցնենք նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը՝ հայտնվելով ամբողջական շրջափակման մեջ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- Շուռնուխի գյուղապետ. Այսօր ժամը 10-ին եղեք Շուռնուխում, որոշիչ օր է
- Վաղը Կապանի 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին. Hetq.am
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
- Արփինե Հովհաննիսյան. Սյունիքի մարզի հետ կապված խնդիրները դեռ առջևում են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան