Իշխանությունը պետք է ինքնակամ հրաժարական տա․ արվեստագետ
Այս ամենը մեզ տանում է լիակատար կործանում, եթե մենք սրա դեմը չառնենք։ Այս մասին դեպի Եռաբլուր հիշատակի երթի ընթացքում ասաց արվեստագետ Անդրանիկ Փահլևանյանը։
«Ոչ մի միջազգային կառույց, ոչ մի միջազգային իրավունք այստեղ չի աշխատում։ Այստեղ գործում է միջնադարյան բիրտ ուժը` ուժեղ եմ, այդպես եմ ուզում: Ինչ վերաբերում է Ադրբեջան-Թուրքիա նստել նրանց հետ սեղանի շուրջ և պայմանավորվածության գալ , դա աբսուրդ է, հնարավոր բան չէ»,-ասաց նա։
Փահլևանյանի համոզմամբ՝ պատերազմը չի վերաջացել։
«Նրանք անընդհատ մեզ կծելու են, սադրելու են։ Սահմանին կգան կմոտենան դարձյալ մի բան կհորինեն՝ ռմբակոծելու համար Կապանը,Գորիսը, Խնձորեսկը և այլ բնակավայրեր: Չգիտեմ այս իշխանություններն ինչ են անում, ուղղակի չեմ հասկանում, շատ տարօրինակ է այս ամեն ինչը: Իշխանությունը պետք է ինքնակամ հրաժարական տա, ամեն մի օր իշխանության նշանակում է մինիմում հարյուր մարդու վիշտ, հարյուր մարդու արցունք, ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում»,- հավելեց արվեստագետը:
Հարակից հրապարակումներ`
- «Չկան խոսքեր ներկայացնելու այն ցավը , որը մեր բոլորի հոգիներում է». ջահերով երթ դեպի Եռաբլուր
- Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշային չմտնել այնտեղ, չպղծել մեր տղաների շիրիմները․Մ․ Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան