Արտակ Զաքարյան. Տեղեկություններ ենք ստանում՝ այս չարիք վարչապետ կոչվածը հանձնարարել է երթի համար գլխաքանակ ապահովել
ՊաշտպանությաՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը համոզված է՝ Դավաճանը Եռաբլուր պանթեոն պետք է գնա միայն ծնկաչոք՝ ներողություն խնդրելու և այնտեղից էլ ուղիղ դեպի պատասխանատվության ենթարկվելու։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Վաղը, դեկտեմբերի 19-ին, թիվ մեկ դավաճանը սգո երթ է կազմակերպում դեպի հայոց սրբավայրերից մեկը՝ ԵՌԱԲԼՈւՐ։ Բազմաթիվ տեղերից ինֆորմացիաներ ենք ստանում, որ այս չարիք վարչապետ կոչվածը՝ հանձնարարել է երթի համար գլխաքանակ ապահովել մարզերից, գյուղերից՝ ինչպես կստացվի։ Միակ նպատակն է, վաղը ցուցադրել իր, գոյություն չունեցող իշխանության «հենարանը»։
Նակոլն այն աստիճան է ոտնահարել, նսեմացրել, ստորացրել Հայ ժողովրդին, որ կարծում է, թե որևէ նորմալ, իրեն հարգող մարդ, ԵՌԱԲԼՈւՐԸ հարգող մարդ, վաղը իր հետևից կքայլի դեպի հայոց վերքերի, ցավի ու հպարտության սուրբ պանթեոնը։
Իր հետևից գնալ ԵՌԱԲԼՈւՐ, նշանակում է գերեզման գնալ մարդու մահվան պատճառ դարձած բժշկի հետևից ու նրա նախաձեռնությամբ։
Իր հետևից ԵՌԱԲԼՈւՐ գնալ, նշանակում է հայրենիք վաճառած դավաճանի հետ գնալ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի գերեզմանին։ Նույնն է, թե սատանային վերցնես ու մտնես Աստծո տաճար։
Զոհերի, տարածքային կորուստների, անհայտ կորածների ու գերևարումների հարցը չլուծած, Հայրենիքի գլխին կործանարար նոր փորձանքներ բերած, հանուն աթոռի բազում կյանքեր ու ճակատագրեր խորտակած իշխանությունը՝ վաղն իբրև թե սուգ է անում։ Այնինչ՝ ուրիշի սուգը, վիշտը, հույզերն ու ապրումները իր համար դարձնելու է հերթական տեսարանը։
Այսինքն, աշխարհին ուզում է ցույց տա, թե տեսեք ինչպես է հայ ժողովուրդը ամուր կանգնած իր դավաճան ու հողատու վարչապետի կողքին, կեցցե՛ «հպարտ քաղաքացին»։ Ահա այսքանն է Նիկոլի ծրագիրը։ Նա ոչ մի ընկեր, բարեկամ, հարազատ, զինակից, նույնիսկ մտերիմ չունի ԵՌԱԲԼՈւՐՈւՄ պառկած։ Եռաբլուրն իր համար երբեք խորհուրդ չի եղել։
Դավաճանը Եռաբլուր պանթեոն պետք է գնա միայն ծնկաչոք՝ ներողություն խնդրելու և այնտեղից էլ ուղիղ դեպի պատասխանատվության ենթարկվելու։ Եռաբլուրում պառկած տղաները մեզ հայրենիք են ավանդել, գերագույն գլխավոր Նիկոլը՝ դավադրաբար հանձնել է ավանդված Հայրենիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Հիշատակի երթը դեպի Եռաբլուր կմեկնարկի Գ. Նժդեհի անվան հրապարակից
- Ուրեմն, 19.12.2020 պետք է փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջև
- Զոհված զինծառայողի մայր. Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ, հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր
- Մարդկանց ապրած կյանքը մեկ ստորագրությամբ առոչինչ դարձրած մարդը ինչ երեսով պետք է գնա Եռաբլուր. քարվաճառցի
- Կարին Տոնոյան. Չպետք է թույլ տալ, որ սգո օրն այս իշխանությունից որևէ մեկը Եռաբլուր բարձրանա
- Ռուբեն Մելիքյան. Եռաբլուրը եռապատկած ստահակը դեկտեմբերի 19-ին չպե՛տք ոտք դնի Եռաբլուր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան