Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող հինգ տուն
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, վերջին տվյալների համաձայն, 3 հազարից ավելի հայտ է ստացել՝ կապված պատերազմի հետևանքով վնասված, քանդված տների հետ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ այդ հայտերը հիմնականում Ստեփանակերտից են:
«Վնասված տների հաշվառման գործընթացը շարունակվում է: Այդ երեք հազարը բնականաբար վերջնական թիվ չէ: Ստեփանակերտից բացի, Արցախի այլ վարչատարածքների ղեկավարները նույնպես հաշվառում են կատարում: Կարծում եմ, որ մեկ շաբաթից ընդհանուր պատկեր կունենանք»,-ասել է Ազատ Համբարձումյանը:
Նշված ավելի քան երեք հազար տներից մոտ 1000-ի պարագայում մասնագետները ստուգումներ անցկացրել են:
Նախարարի տեղակալը նկատել է, որ հիմնականում դրանք հնարավոր է վերականգնել և պիտանելի դարձնել բնակության համար: Այդ ստուգված հազար տներից միայն 20-ի պարագայում է, որ ամբողջությամբ քանդվել են, այդտեղ վերանորոգման աշխատանքների հնարավորություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան