Արցախի նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
8) պաշտպանության նախարարություն.
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
10) քաղաքաշինախարարություն.
11) ֆինանսների նախաության նրարություն:
Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։
Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
4) ոստիկանություն.
5) պետական եկամուտների կոմիտե:
ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան