Փաշինյանի համար կարևոր է, որ իշխանությունն իր ձեռքում լինի, օղի քաշելու սարքն էլ՝ իր դիմաց. Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյանը ցենզուրա չունի, նա ինքն առանց ամաչելու ատելության քարոզի դեմ նախագիծ է ներկայացնում, բայց ատելության ամենամեծ քարոզիչն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով, վարչապետի ցենզ չունենալու վկայություններից է նաև նրա հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրիքը, որտեղ, իր խոսքով, գլոբուսի դերում հենց Նիկոլ Փաշինյանի գլուխն է։
«Նա իր գրքում գրել է. «Կոխեմ ձեր Ամերիկան..., ո՞վ է այն երջանիկը, որ կարող է մեզ ուղղորդել»։ Սա խաղաղություն քարոզող վարչապետի միտքն է»,- նշեց նա։
Թեև պատգամավորը նշեց, որ չի ցանկանում կոպիտ խոսել, բայց և այնպես, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց. «Երիտասարդ, որ ասում ես, քո հրաժարականով ժողովուրդը կկորցնի իր իշխանությունը, այդ ե՞րբ է ժողովուրդը իշխանություն ունեցել։ Իշխանություն ունեցել ես դու՝ քո քայլակիցներով։ Եթե ժողովուրդն իշխանություն ունենար, դիմակ չդնելու համար երիտասարդ աղջկան յոթ ոստիկաններ ծեծելով բերման կենթարկեի՞ն»։
Գևորգ Պետրոսյանի պնդմամբ, ժողովրդի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը խլել է իր իշխանության գալու հենց առաջին օրը։
«Դու ժողովրդի իշխանության անվան տակ բռնախլեցիր իշխանությունը և այսօր էլ շանտաժով պահում ես քո ձեռքում»,- շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ իշխանությունն իր ձեռքում լինի, օղի քաշելու սարքն էլ՝ իր դիմաց։
«Դեմագոգիա է, երբ ինքն ասում է, թե ժողովուրդն իրեն ի պահ է տվել իշխանությունը։ Դա կարող ենք համեմատել որդեգրման հետ։ Այդ դեպքում Փաշինյանի ասածը կստացվի, որ երբ ծնողը երեխային որդեգրի, դրանից հետո ոնց ուզի, կարող է նրա հետ վարվել։ Ենթադրենք ժողովրդին տվել են իրեն և ասել են՝ տեր կանգնի։ Բայց եթե ինքը ժողովրդի հերն անիծում է, արդյո՞ք ժողովուրդը չի կարող հեռացնել նրան»,- եզրափակեց խոսքը Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
- Ուրեմն, 19.12.2020 պետք է փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջև
- Դատախազությանը տրվում է ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության․ Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան