«Էլեկտրիկներ առանց սահմանների» կազմակերպությունն աջակցում է Արցախյան պատերազմից տուժած մարդկանց
Նոյեմբերի 27-ին «Electriciens sans frontières»-ի («Էլեկտրիկներ առանց սահմանների») 3 կամավոր ժամանել է Հայաստան՝ Արցախյան պատերազմից տուժած մարդկանց էներգիայով և ջեռուցմամբ ապահովելու առաքելությամբ: Կազմակերպության կամավորները վերանորոգել են էլեկտրական կայաններ, տեղահանված ընտանիքներ ընդունած բազմաթիվ կացարաններում էլեկտրամատակարարման խնդիրներն են վերացրել, էլեկտրական ջեռուցիչներ են տրամադրել ընտանիքներին։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
Նշվում է, որ բացի նշված գործունեությունից և այցելություններից, «Electriciens sans frontières»-ը «Ազնավուր» հիմնադրամին տրամադրել է բազմաթիվ ջեռուցիչներ և էլեկտրական այլ սարքավորումներ, որոնք բաժանվել և բաժանվում են փախստական ընտանիքներին:
«Electriciens sans frontières»-ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը պայքարում է ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիության անհավասարությունների դեմ: 1986 թվականից ի վեր նրանք միջազգային ծրագրեր են իրականացնում բնակչության առավել խոցելի խմբերի կենցաղային պայմանները բարելավելու համար՝ ապահովելով էներգիայի և ջրի հասանելիությունը:
« Electriciens sans frontières » est une ONG de solidarité internationale qui lutte contre les inégalités d'accès à l'...
Posted by Aznavour Foundation on Friday, December 18, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան