«Իրատես». «Թող գնա, որ մենք մեզ ստորացված չզգանք»
«Իրատես» թերթը գրում է.
«Նոյեմբերի 10-ից հետո հայկական սփյուռքում բավական ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, հատկապես այն երկրներում, որտեղ հայ համայնքը մեծ է, թուրքեր ու ադրբեջանցիներ շատ կան։ Մեր հայրենակիցներն ամեն ինչ անում են, որ հանկարծ խանութում, փողոցում, հանրային այլ վայրերում թուրքերի կամ ադրբեջանցիների հետ դեմ հանդիման դուրս չգան, որովհետև նվաստացումը և ամոթը անպատկերացնելի են։
Ավելին, նրանք ջանք են գործադրում բախումներից խուսափելու համար, քանի որ հաճախ շատ անպարկեշտ ու ցինիկ են թշնամական դրսևորումները։ Սա դեռ մի կողմ, ադրբեջանցիներն անընդհատ Հայաստանի վայ-վարչապետի հասցեին այնպիսի արտահայտություններ են անում, որոնք հայի ազգային ինքնասիրությունն են վիրավորում՝ հակադարձելու տեղ չթողնելով։
Մեզ հետ զրույցում Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները փաստեցին, որ չգիտեն ինչպես հաղթահարել այս իրավիճակը, քանի որ հերիք չէ գործ ունենք կատարված ազգային խայտառակության ու դավաճանության հետ, դեռ մի բան էլ կատարողը իշխանության ղեկին է, ինչը թույլ է տալիս ադրբեջանցիներին առավել լկտի պահել իրենց։ «Գոնե թողնի գնա, տեղ ունենանք ասելու, որ մենք ծնկած չենք մնալու, մենք կարող ենք հայրենիքը հետ բերել, ունենք արժանապատիվ կեցվածք։ Մնում ու թուրքին ասում է, թե ճիշտը դուք եք։ Լավ, ինչքա՞ն պիտի ստորացվի մի ողջ ժողովուրդ, որ դա իրեն բավարարված զգա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում