18.12.2020. Կորոնավիրուսի 861 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք: Առողջացել է 1223 մարդ: Մեկ օրում մահացել է 21 մարդ: Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Դեկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Մահվան ևս 648 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.12.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
- 16.12.2020. Կորոնավիրուսով 38 մարդ է մահացել
- 15.12.2020. Կորոնավիրուսով 34 հիվանդ է մահացել
- Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
- 14.12.2020. Կորոնավիրուսի 357 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 13.12.2020. Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1013 նոր դեպք, մահվան 26 դեպք