Չավուշօղլուն Ուկրաինայում հակառուսական հայտարարություն է արել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել են Ուկրաինա, որտեղ պետք է մասնակցեն դեկտեմբերի 18-19 տեղի ունենալիք Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մինչ այդ թուրք պաշտոնյաները հանդիպել են Ղրիմի թաթարական համայնքի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր։ Հայտնի է նաև, որ Աքարի և Չավուշօղլուի հետ միասին Ուկրաինա է մեկնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, որի նկատմամբ վերջերս ԱՄՆ-ի ղեկավարությունը պատժամիջոցներ էր կիրառել։
Ուշագրավ է, որ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարն իր Twitter-ի էջում մեկ անգամ ևս հայտնել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և այն որակում է, որպես ապօրինի գործողություն։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ թուրք պաշտոնյաները նման կերպով են անդրադառնում Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններին։ Ավելի վաղ նույնպես հնչել էին նման հայտարարությունները, որին պաշտոնական Մոսկվան արձագանքել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան