Պոմպեոն՝ Չավուշօղլուին․ Պատժամիջացների նպատակն է կանխել Ռուսաստանի՝ էական եկամուտների, հասանելիության ստացումը
Ռուսաստանից Թուրքիայի գնած S-400 զենիթահրթիռային համակարգերը սպառնում են ամերիկյան ռազմական անձնակազմի անվտանգությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցի ընթացքում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:
Պոմպեոն ասել է, որ Թուրքիան S-400 համակարգեր գնելով՝ Ռուսաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել թուրքական ռազմական ու պաշտպանական արդյունաբերություն:
Պոմպեոն շեշտել է, որ պատժամիջոցների նպատակն է կանխել Ռուսաստանի՝ էական եկամուտների, հասանելիության և ազդեցության ստացումը, և դրանք նպատակ չունեն խաթարելու Թուրքիայի կամ ԱՄՆ այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական կարողությունները կամ մարտական պատրաստությունը:
Պոմպեոն նաև հորդորել է Թուրքիային՝ լուծել S-400-ի հարցն այնպես, ինչպես համահունչ է «մեր պաշտպանական ոլորտի համագործակցության տասնամյակների պատմությանը և կրկին ստանձնել ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը` գնել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցող զենք»:
Հարակից հրապարակումներ`
- Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա. BBCturk
- «Ս-400»-ների պատճառով ԱՄՆ պատժամիջոցները հարձակում են Թուրքիայի ինքնիշխանության դեմ. Էրդողան
- Էրդողանը վրդովված է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առթիվ