Ս. Օհանյան. Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկողները ժամ առաջ պետք է հեռանան
Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։
Հիշեցում
Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։
Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։
Եզրակացություն
Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Մենք այս ամենից կարող էինք հաջողությամբ դուրս գալ, եթե...
- Սեյրան Օհանյանը՝ Նազելի Բաղդասարյանի հայտարարության մասին. Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ
- Ինձ և մյուս փորձառու գեներալներին արգելել են մտնել հրամանատարական կետ․ Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված է բնակչության ֆիզիկական գոյությունը
- Սեյրան Օհանյան. Շատ վատ փաստաթուղթ է, դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը.168.am
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան