Սենոր Հասրաթյան. «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում..
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել: Մի քանի օր առաջ Արցախի Մեծ թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում...
Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերավարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Մեծ թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը...
Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը... Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք ...
Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում... Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո է
- Սենոր Հասրաթյան. Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է ազգի առաջնորդ
- Սենոր Հասրաթյան. Շատ ափսոս, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան
- Մնում է Նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է.Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Ես գերադասում եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին