Սուրեն Սարգսյան. Մեր ճգնաժամերը, բանկային համակարգը երկար չի դիմադրի
Միջազգայնագետ Սուրն Սարգսյանը գրում է.
«Մեր ճգնաժամերը
1. Ներքաղաքական ճգնաժամն արդեն գոյություն ունի: Ժամանակի ընթացքում այն ավելի է խորանալու և ավելի է սրվելու: Կխուսափեմ քաղաքացիական պատերազմ եզրույթից, բայց ատելության ու անհանդուրժողականության նման դոզա մեր պատմության մեջ չեմ հիշում: Բախումներն ու հաշվեհրդարն էլ այն մինիմալն է ինչ տեղի է ունենալու:
2. Արտաքին քաղաքական ճգնաժամը մեզ համար նոր ճգնաժամ է լինելու: Այն ձևավորվելու է հաշվի առնելով նոր տարածաշրջանային իրողությունները, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, մեր սուբյեկտայնության նվազումը, մեր անվտանգային առաջնահերթությունը և այլ գործոններ:
3. Տնտեսական ճգնաժամն արդեն առկա է: Դիմադրում է միայն բանկային համակարգը՝ լավ հիմքեր ունենալու շնորհիվ: Սակայն երկար չի դիմադրի: Արտաքին ու ներքին ներդրումներ չեն լինելու: Շուկան չի մեծանալու, մենք էլ ոչ մեկի համար հետաքրքիր չենք լինելու: Տնտեսական վնասները աղետալի են:
4. Բարոյահոգեբանական ճգնաժամը անասելի խորանալու է: Դեմն առնել չի լինելու: Պանդեմիան և փակ սահմանները խանգարելու է արտագաղթին, սակայն դա էլ ժամանակի հարց է: Մենք բարոյապես և հոգեպես գոյություն չունենք: Ազգը չի քնում: Գիշերը, երբ մտնես ֆեյսբուք, բոլորը օնլայն են ու դեպրեսիվ:
Այս ամենը ունի մեկ լուծում: Ապաշնորհ կառավարիչների հեռացումն ու որակյալ կադրերի ներգրավումը բոլոր ոլորտնտրում: Եթե իհարկե ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ...»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա, սակարկություն չի լինելու
- Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ Փաշինյանը կկայացնի հեռանալու որոշում
- ՀԲԸՄ-ն Փաշինյանին կոչ է անում հեռանալ
- Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան