«Չկան խոսքեր ներկայացնելու այն ցավը , որը մեր բոլորի հոգիներում է». ջահերով երթ դեպի Եռաբլուր
20․43
«Չկան խոսքեր ներկայացնելու այն ցավը , որը մեր բոլորի հոգիներում է։ Խոնարհվում ենք մեր զոհված հերոսների առջև»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
20․21
Հոգեհանգստի կարգի մատուցումից հետո մասնակիցները մոմեր են դնում նահատակների շիրիմներին։ Նրանց շարքերում են նաև կուսակցությունների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ և այլք։
20․09
Եռաբլուրում հոգևորականները հոգեհանգստի արարողակարգ են անցկացնում , որից հետո մասնակիցները կմոտենան շիրիմներին։
Մինչև հոգեհանգստի կարգ սկսելը մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակները, այնուհետև հնչեց «Հայր մեր» աղոթքը։
19․43
Երթի մասնակիցները Եռաբլուր զինվորական պանթեոնում են։ Երթի ընթացքում հնչում է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունն ու բարձրաձայնվում նահատակների անունները։
19․10
Ջահերով երթը մեկնարկել է։ Մասնակիցներին առաջնորդում են հոգևորականները։Երթի կազմակերպիչները տեղեկացրին, որ այսօր քաղաքական հայտարարություններ չեն լինելու։ Երթի ընթացքում հնչեցվում են մեր նահատակների անունները։
18:38
Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված են մեծաքանակ մարդիկ։ Քիչ անց նրանք ջահերով երթ կիրականացնեն դեպի Եռաբլուր՝ մեր հերոսների հիշատակը ոգեկոչելու:
Հիշեցնենք, որ վաղը, ժամը՝15:00-ին Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում, այնուհետև Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, մեր բոլոր հերոսների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին