Ո՞ւր ես դու ընկեր Արմեն, երկիրը սուգի մեջ է, ո՞ւր եք դուք,ի՞նչ եք մտածում,ի՞նչ եք ուզում մեզնից․Կամավոր
«Երկու օր առաջ ենք եկել Կապանի Ագարակ գյուղի սարերից։ Մեր ուժերով տախտակները, տոլերը տարել ենք, որ մեզ համար այնտեղ բլինտաժ սարքենք ՝ բարձր դիրքերում։ Եվ երեկ հրաման է գալիս, որ դիրքերից իջեք ։ Ո՞վ է հրամանը տվել, էս վիրավոր տղեն էս վիճակով եկել հասել է այստեղ, որ տախտակ, տոլ տանենք բլինդաժները սարքենք ու մեզ հրամայում են, որ հանձնենք դիրքերն ու իջնեք»,- Եռաբլուրում ջահերով երթի ավարտին ասաց Կապանի շրջանի հանձնված դիրքերի կամավորներից ։
«4 պոստ երեկ են իջացրել, իսկ այսօր հենց այս պահին վերջինն են իջացնում։ Հենց հիմա կարող եմ զանգել ու խոսաք, տեսնեք, որ արցունքներն աչքերին իջնում են։ Ի՞նչ է սա նշանակում։ Ո՞վ պետք է պատասխան տա։ Էլ Փաշինյան չկա, ինքը Նիկոլ Փաշան է։ Ունեցել ենք Թայլաթ Փաշա և Նիկոլ Փաշա։ Ես ուզում եմ նաև երկրի նախագահին ասեմ, ո՞ւր ես դու ընկեր Արմեն, երկիրը սուգի մեջ է, ո՞ւր եք դուք,ի՞նչ եք մտածում։ Ի՞նչ եք ուզում մեզնից։ Խի՞ եք լռել, այ հայ ազգ։ էս երեխուն ես կարամ պատասխան տամ,թե հողերը ինչի հանձնիք։ Ես ուզում եմ դիմեմ նաև իմ մարտական ընկերոջը՝ Սասուն Միքայելյանին, խի ես լռում, հելի մի կոչ արա»,- բարկացած նշեց զինվորականը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան