Բրոնզե մեդալի համար կպայքարի ըմբշամարտիկ Ռազմիկ Պապիկյանը
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին է մոտենում ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հաջող մրցելույթներով եզրափակիչ մտած երևանցի 21-ամյա Արսեն Հարությունյանը (57 կգ) վճռական գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Զավուր Ուգուևին և բավարարվեց արծաթե մեդալով։ Բրոնզե մեդալի արժանացավ Արման Անդրեասյանը (70 կգ)։
Եզրափակիչ է հասել է նաև Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը / 65 կգ / ։ Հաղթողի կոչման համար այսօր նա կմրցի հունգարացի Իսմայիլ Մուսուկաևի հետ։
Մեր ըմբիշը հաղթեց հաջորդաբար մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին (6։0), Բահրեյնցի Հաջի Մուհամեդ Ալիին (11 ։ 0), ռումինացի Նիկոյալ Օխլոպկովին (10։0) և ուկրաինահայ Գոռ Հովհաննիսյանին (7:2): Այսօր ամփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար կպայքարի Ռազմիկ Պապիկյանը (61 կգ)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան