Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանին ու իր կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներկայացրել է «Ռեքվիեմ 3»-ը՝ պատերազմի ժամանակ բանակից թալանի և ապագա դավադրության մասին։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատրաստ է կանգնել ժողովրդի դատարանի առաջ, բայց և վստահեցրեց, որ Փաշինյանը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ժողովրդի դատարան, որովհետև նա բացարձակ չի գիտակցում, թե ինչ է արել։
«Նա կազմակերպել և արել է ամեն ինչ, բայց չի գիտակցում, թե ինչ է արել, և դրա պատճառով չի հասկանում, թե ինչ կլինի իր հարազատների և իր մնացած կիսամարդկանց ու նրանց հարազատների հետ, երբ ժողովուրդը հասկանա, պատկերացնի նրա արածն ու արածի հետևանքները։ Լինելու է ժողովրդի դատարան՝ բառի բուն իմաստով՝ «սամասուդ»։ Եվ Նիկոլ Փաշինյանին ու կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են. սովորաբար այդպես է լինում խաբված, սպանված, հայրենիքից զրկված ժողովրդի դատարանը»,- ներկայացրեց նա։
Միքայել Մինասյանը հայտնեց, որ ինքը այլ՝ պետության և պետական դատարանի կողմնակից է։ Նա նշեց, որ հավատում է արդարադատությանը, և հավատում է, որ նույնիսկ ամենավերջին ոճրագործը պետք է դատվի պետության կողմից՝ պահպանելով սահմանադրական իրավունքները, և հնարավորություն տալով ասել իրենը։
«Ես վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու կիսամարդիկ առաջին շահառուներն են, որ շուտով իրենց կդատի պետությունը և իսկական արդար դատարանը, որովհետև այդ դատարանը նաև պարտավոր է պաշտպանել իրենց զավակներին, որովհետև այլընտրանքը շատ վատն է։ Ես հավատում եմ պատմության և պատմական դատարանին, և այդ դատարանը լինելու է նաև արդար, որովհետև ժողովուրդը տարիների, դարերի ընթացքում պետք է չմոռանա և սերնդեսերունդ փոխանցի այն, ինչ արել են Նիկոլը, Աննան և մնացած կիսամարդիկ։ Եվ ես, անշուշտ, հավատում եմ ահեղ դատարանին, և այն լինելու է սարսափելի, որովհետև Նիկոլը, Աննան և կիսամարդիկ վառվելու են դժոխքում՝ մարդկանց սպանելու, խաբելու, ընտանիքներից և նույնիսկ գերեզմաններից զրկելու համար»,- շեշտեց նա։
Նախկին դեսպանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, իր կինն ու իր կողքին կանգնած «կիսամարդիկ» դավաճանել են մի ամբողջ ժողովրդի, սպանել են հազարավորներին, և դրանից հետո էլ «վնգստում են», թե մարդիկ մտել են իրենց տները, իրենց դուխիներն են գողացել, կամ իրենց «որսում են մոսկվաներում»։
«Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ձեզ ինչ է սպասվում, որովհետև դուք չեք պատկերացնում ձեր արածի ամբողջ ողբերգությունը, որովհետև դուք սովորական տականք եք, դուք այսքանից հետո երես ունեք հարցազրույցներ տալու։ Դուք օգտվում եք այն բանից, որ մարդիկ դեռ տաք են և չեն հասկանում։ Այն ծնողները, որոնց դուք օրերով ու ժամերով սպասեցնում եք, խաբում եք, դեռ չեն հասկացել, որ դուք հիմա էլ եք իրենց խաբում ու մաիպուլացնում։ Նրանք չեն պատկերացնում, որ դուք կարող էիք և պարտավոր էիք փրկել այն տղաներին, որոնք 40 օրից ավելի զանգում ու խոսում էին ծնողների հետ։ Իսկ դուք ամեն ինչով զբաղվել եք, բացի այդ տղաների փրկությունից»,- ասաց նա։
Միքայել Մինասյանը տեղեկացրեց, որ իրեն հաճախ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը խե՞նթ է, թե՞ տականք դավաճան։ Սակայն, նրա խոսքով, այս դեպքում ոչ թե «կա՛մ-կա՛մ», այլ «և՛, և՛» տարբերակն է։
«Նիկոլ Փաշինյանը և՛ խենթ է, և՛ տականք դավաճան։ Նիկոլ Փաշինյանը տականք դավաճան է, որովհետև նախապատրաստելով արեց այս ամենը, և խենթ է, որովհետև չի պատկերացնում, թե ինչ է արել։ Խենթ է, որովհետև հիմա արդարություն է պահանջում, խոսում է մեդիատեռորի մասին։ Ձեզ տեռոր է սպասվում, բայց ոչ թե մեդիատեռոր, այլ իսկական։ Եվ միակ բանը, որ ձեզ կարող է փրկել, շուտափույթ համահայկական դատարանն է, որպեսզի մարդիկ ձեզ կտոր-կտոր չանեն։ Եվ այն օգտատերերը որ գրում են՝ մարդկանց վախեցնո՞ւմ եք, ոչ, չեմ վախեցնում, ես հստակ ասում եմ՝ ինչ է լինելու։ Եվ կյանքը ցույց տվեց՝ ես ինչ ասում եմ, լինում է։ Որովհետև ես ուղղակի գիտեմ պատմություն, և գիտեմ, թե ինչի է ընդունակ խաբված ժողովուրդը, և ինչի են ընդունակ սպանվածների ծնողները։ Դուք էլ իմացեք»,- եզրափակեց խոսքը Միքայել Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Իսկ ժողովրդի դատը ունի հետևյալ տեսքը
- Միքայել Մինասյան. Սա վերջաբա՞ն էր, ռեքվիե՞մ, ռեքվիե՞մ մի ազգի ամբողջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին