«Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը՝ ռուսական թատրոնի բեմում
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքները։ Դեկտեմբերի 24-ին հանրության դատին են հանձնելու ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» պիեսը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, որի բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։ Այս մասին հայտնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից:
Գաղտնիք չէ, որ երբեմն մարդու վարքը ղեկավարվում է բնազդներով:
Դա լա՞վ է, թե՞ վատ, վախենալու՞, թե՞ սրտառուչ: Դա, հավանաբար, կախված է հանգամանքներից:
Տասնմեկ կարճ պատմվածքներ կյանքի իմաստի և այսօրվա մասին:
Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։
«Սրտառուչ, հուզիչ, երբեմն վախենալու։ Մեր օրերում ունի արդիական հնչեղություն»,- այսպես է բնութագրում Նիգրոյի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Արեն Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։
Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Գայանե Չոլակյանը, խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանի։
Նշվում է, որ թատրոնում խստագույնս պահպանվում են հակահամաճարակային կանոնները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան