Սյունեցիները «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների համար ճանապարհը չբացեցին
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում ճանապարհը փակած բնակիչները թույլ չտվեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մի քանի անդամի անցնել ու գնալ դեպի Կապան: Պատգամավորները նշում են, որ այնտեղ էլ խնդիրներ կան, գնան Կապան, հասկանան խնդիրները, այնուհետև վերադառնալու են նաև Գորիս: Սակայն ճանապարհը նրանց առջև չբացեցին:
«Եթե խնդիր լուծող եք՝ Գորիսում լուծեք, հետո գնացեք Կապան»,- նշեց սյունեցիներից մեկը:
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ որպես ընդդիմադիր պատգամավորներ եկել են լինելու սյունեցիների հետ, նրանց կողքին, հասկանան խնդիրներն ու միգուցե կարողանան կառավարության հետ բանակցել:
«Ողջունելի է, որ եկել եք, բայց ուշացած քայլ է»,- նշեց ճանապարհը փակած բնակիչն ու ասաց, որ Կապան հասնելու համար այլ ճանապարհ էլ կա, կարող են այդպես գնալ:
Հարակից հրապարակումներ`
- Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- «Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սյունիքում կրկին լարված լինի
- Վաղը Կապանի 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին. Hetq.am
- Արժանապատվության երթ. Փաշինյանը հենց այսօր թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Կապանի մատույցներում
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան