Հնդկաստանը չի շարունակի պայքարը 2032թ․ օլիմպիական խաղերն անցկացնելու համար
Հնդկաստանի ԱՕԿ-ի նախագահ Նարինդեր Բատրան հայտնել է, որ իր երկիրը չի շարունակի պայքարը 2032թ․ օլիմպիական խաղերն անցկացնելու համար, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Համավարակից առաջացած դժվարությունների պատճառով նախագիծը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա առնվազն երկրորդ եռամսյակ, որից հետո կքննարկվեն ոչ միայն օլիմպիական մարզահանդեսի,այլև ցանկացած խոշոր մրցաշարի անցկացման ծրագրերը։
Վերջերս հայտնի դարձավ ,որ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգը հաջորդ տարի կներգրավվի 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնելու գործընթացում։ Այն կասեցվել էր համավարակի պատճառով: Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի փոխնախագահ, Ավստրալիայի ԱՕԿ –ի ղեկավար Ջոն Քոութսի և Քվինսլենդի վարչապետ Անաստասիա Պալաշչուկի հետ կայացած հարցի քննարկման արդյունքում։
Նման նպատակ ունի նաև Ինդոնեզիան: Նախագահ Ջոկո Վիդոդոն նախարարների կաբինետին հանձնարարել է ստեղծել «Ջակարտա -2032»-ի կազմկոմիտե և մշակել համապատասխան ծրագիր:
2032-ին խաղեր անցկացնելու հարցում հետաքրքրություն են հայտնել ևս մի քանի պետություններ, սակայն ՄՕԿ-ը դեռ չի հրապարակել հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը: