Արտակ Թովմասյան. Մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը գրել է.
«Այսօր համազգային սգո օր է։ Մեր եռագույնն իջեցված է, մեր հոգին` նվաղած, տխրությունն ու ցավը` մեր ժողովրդի սրտում, որովհետև տղերքը չկան։ Իսկական ու ազգի նվիրյալ տղերքը, որոնք հավերժացան, որ հայրենիքը կանգուն մնա։ Վշտակցում եմ այս անողոք պատերազմում հերոսաբար զոհված մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին:
Սիրելի՛ որդեկորույս հայրեր ու մայրեր, այս պատերազմից հետո գուցե սերունդները խոսեն պարտությունից, բայց Դուք միշտ հիշե՛ք` Ձեր որդիները չեն պարտվել, մենք` գուցե, բայց նրանք` երբե՛ք։ Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի փախչել։ Մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա։
Եւս մեկ անգամ իմ խոնարհումն եմ հայտնում Ձեր որդիների առջև ու քանիցս կրկնում՝ քրիստոնեա արժեքներով ապրող հայ լինելը հպարտություն է, իսկ այդ հայը պարտվել չգիտի։
Ամուր եղե՛ք, Դուք մենակ չեք»:
РУС ⤵️ Այսօր համազգային սգո օր է։ Մեր եռագույնն իջեցված է, մեր հոգին` նվաղած, տխրությունն ու ցավը` մեր ժողովրդի սրտում,...
Posted by Artak Tovmasyan on Friday, 18 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյան. Հայաստանում այս իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների
- Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին. Միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան