Այդ սրբապիղծն այստեղ ոտք չի դնելու, մենք թույլ չենք տալու. ակցիա Եռաբլուրում
14.55
Եռաբլուրում ոստիկանների և պատ կազմած ազատամարտկների միջև թեժ բանավեճ է։ Առաջին կողմը պնդում է, որ պետք է մուտքը բացել, իսկ երկրորդ կողմը՝ մնալով անդրդվելի, վստահեցնում է՝ «դավաճանը» ոտք չի դնելու Եռաբլուր։
«Հետ գնացեք, բացեք ճանապարհը»,- ասում են ոստիկանները։
Նրանց են միանում մի քանի քաղաքացիներ, որոնք, ըստ ազատամարտիկների, սադրիչներ են, և նշում են, որ Եռաբլուրի մուտքը փակածները սրբություն չունեն։
Ի պատասխան ազատամարտիկները միմյան հորդորում են՝ չտրվել սադրանքների։
«Չի լինելու որևէ բախում, ես ասում եմ։ ՌՈ տղերքն էլ են այս դառը ճաշը կերել, իրենք մեզ հասկանում են։Այդ սրբապիղծն այստեղ ոտք չի դնելու, մենք թույլ չենք տալու։ Իրենից բացի ոչ մեկի հետ մենք խնդիր չունենք»,- նշեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։
14.30
Որպես ՀՀ քաղաքացի՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ոտք դնելու Եռաբլուր։
«Բայց իմ հիմնական առաքելությունը՝ որպես իրավապաշտպան, այն է, որ այստեղ բախումներ չլինեն։ Քայլող սադրանք է գալիս դեպի Եռաբլուր։ Այն եռապատկած անձը գալիս է Եռաբլուր, չգիտեմ՝ ինչի համար»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իրեն չի համարում թիվ մեկ մեղավորը, այլ նշում է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, իրավապաշտպանը նշեց՝ դա բառախաղ է։
«Թիվ մեկ, թիվ երկու և թիվ երեք մեղավորը հենց ինքն է։ Մենք տեսանք բազմաթիվ հրապարակումներ, թե ինչ խայտառակ վարք է դրսևորվել։ Մեր բանակը գիտակցաբար տարվել է պարտության։ Մենք 21-րդ դարում 20-րդ բանակից անցում կատարեցինք 19-րդ դարի ֆիդայական շարժման։ Կոչ արվեց, որ «Բայրաքթարների» դեմ ջոկատներով պատերազմ մղենք։ Սա գիտակցաբար պարտության տանել էր, հենց»,- ասաց նա։
14.03
Քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի կողմից երթ կազմակերպելը հերթական սադրանքն է։
«Քանի որ Նիկոլ Փաշինյանը պրովոկացիաների թիվ մեկ մասնագետ է, այս անգամ էլ է նման քայլ անում։ Ինքը տաղանդ ունի նման։ Բնակաբանար, այսօր կան որոշ ուղարկված սադրիչներ, որպեսզի պրովոկացիաներ անեն։ Կան նաև ալկոհոլ օգտագործած քաղաքացիներ։ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր դատարկ ուղեղը մի բան մտցնել, որ մեր ազգին չի կարելի իրար հետ կռվացնել, մենք երկար ժամանակ չենք կարողանա բարիշել»,- նշեց նա։
Ըստ քաղաքական գործչի, բացի այն, որ հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի մի մասը, այսօր կորցնում է նաև իր ոչ նյութական արժեքը՝ մարդկային հարաբերություն։
«Սա ողբերգություն է։ Եվ նա չպիտի գա այստեղ։ Տեսնելով՝ ինչ է կատարվում այժմ, Նիկոլ Փաշինյանը չպետք է գա Եռաբլուր, եթե իհարկե, ինքը սադրիչ չէ։ Բայց քանի որ նա ոչ ամոթ ունի, ոչ երես, ոչ նամուս, բնականաբար գնում է այդ սադրանքին»,- նկատեց Արագած Ախոյանը։
13.46
«Ես ամաչում եմ, որ մեր սպաները՝ ուսադիրներ կրելով, այդ դավաճանի հրամանն են կատարում»,- այսօր Եռաբլուր պանթեոնում ասաց քաղաքացիներից մեկը։
Նա նեղսրտած նշեց՝ արդյո՞ք իր որդին դրա համար է զոհվել, որ այժմ ոստիկաններն ու սպաները «թուրք» Փաշինյանին ենթարկվեն։
«Դուք չե՞ք ամաչում, արա, որ թուրքին եք ենթարկվում։ Էլ ի՞նչ կարող եք անել, անազգ, անհայրենիք մանյակների եք ուղարկել, կռիվ եք սարքում»,- ասաց նա։
Սակայն, քաղաքացիներից մեկը, նեղսրտած նշեց, որ չի կարելի Եռաբլուրում ակցիա անել։
«Ամոթ է, էս ի՞նչ եք անում, թաղում ունենք, դեռ դին չենք կարողացել թաղենք։ Գնացեք, ձեր Նիկոլի...։ Բան ունեք Նիկոլին ասելու, գնացեք, իրա տանը բռնեք, գյուլեք։ Էս ի՞նչ եք անում, արա։ Սրբություն չունե՞ք արա»,- նշեց նա։
Արձագանքելով նրա խոսքին՝ քաղաքացիներից մեկն ասաց. «Թաղում ունեք, արեք, ո՞վ է խանգարում, ինչո՞ւ եք պրովոկացիաներ անում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան