Այս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, մեր երկրի ներքին կայունությունը. Սաղաթելյան
«Մեր սուգը կտևի երկար և հավերժ, եթե չպայքարենք։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, ծնկի գալու իրավունք չունենք, հանձնելու հայրենիք չունենք»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրված հանրահավաքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ պետք է ոտքի կանգնել ու վերականգնել արժանապատվությունը, պետք է հավատալ երկրին ու ապագային։
«Մենք ունենք այդ ներուժը, այդ համահայկական ռեսուրսը։ Հետևաբար, գնում ենք առաջ»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար։
«Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը։ Նա կրկին երկիրը տանում է ցնցումների հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի։ Բոլորին արդեն ակնհայտ է, որ այս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը։ Երկու օր է ամբողջ պետական ապարատը՝ նախարարներով, ոստիկանության, ուժային կառույցներով, մարզպետներով լծված են Փաշինյանի այսօրվա շոուի համար մարդ ապահովելու համար։ Նույն մարզպետները, կառավարության անդամներն այդքան ժրաջան, կազմակերպված չեն աշխատել ոչ փախստականների, գերիների հարցով, ոչ երկրի առջև ծառացած խնդիներով։ Եթե հարց է դրվում աշխատել հանուն իրենց իշխանության պահպանման, իրենք կազմակերպում են, ակտիվ են»,- նշեց նա։
Ի. Սաղաթելյանն ընդգծեց՝ այս մարդուն պետք է հեռացնել հայրենիքը փրկելու համար։
«Պետք է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպանել երկրի սահմանները և անվտանգությունը, կանխել երկրին սպասվող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը, երկրում հաստատել համերաշխություն, կայունություն, վերջ դնել պառակտումներին, ստին, կեղծիքին, համախմբվել ու կառուցել մեր երկիրը։
Այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ՝ չարորակ ուռուցք։ Այսօրվա գերագույն գլխավոր դավաճանն է, միասնական ուժերով հեռացնենք ու կառուցենք մեր երազած հայրենիքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ երեքշաբթի հայտարարում են գործադուլ, դասադուլ, բողոքի անհնազանդության զանգվածային միջոցառումներ, ժամը 12։00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու, զուգահեռաբար շրջափակելու են կառավարության և այլ նախարարությունների շենքեր։
«Այս կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում, այս կառավարության որոշումները հակապետական են, հակազգային են, չեն բխում մեր ժողովրդի շահերից։ Հետևաբար, լավ են այդ աթոռները մնան դատարկ, ավելի անվտանգ կլինեն, քան աշխատել մեր ժողովրդի դեմ»,- ասաց նա։
Ի. Սաղաթելյանի խոսքով, եթե նա չի հեռանում պետական համակարգից, ապա այդ համակարգը պետք է հեռացնեն նրանից, այլ ճանապարհ չունեն։
«Բռունցք անենք, ոտքի կանգնենք, փրկենք մեր հայրենիքը»,- ասաց նա։
Հանրահավաքի մասնակիցները քաղաքական ուժերի գլխավորությամբ լուռ երթով շարժվում են դեպք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հոգեհանգստի կարգ կմատուցվի:
Հարակից հրապարակումներ`
- Դավաճաններին երկրորդ հնարավորություն պետք չի տալ. Ռուստամ Գասպարյանի եղբայր
- Կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր, որ բոլոր բանակցությունները տապալվեցին. Վազգեն Մանուկյան
- Մեր բռունցքը օդում կմնա, մինչև հրաժարականից հետո չկալանավորվի մեր ազգին այս օրը բերած մարդը. զոհվածի հայր
- «Ադրբեջանական ֆոլկլորի խրտվիլակն այսօր համարձակություն ունի գնալու մեր սրբավայր՝ Եռաբլուր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան