Հասարակություն 14:39 19/12/2020 Հայաստան

Նիկոլ Փաշինյանն արդարացման որևէ տեղ չունի. Հուսիկ Արա

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ հաճախ են ասում, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ներկա վիճակին։ «Մեր ժողովուրդը գոնե իր կերտած վերջին 30 տարվա արդյունքում արժանի չէր այս վիճակին, որում այսօր հայտնվել է։ Մարդիկ փորձում են ելքեր գտնել, աշխատել, բայց շոկային վիճակը պահպանվում է։ Որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ Արցախյան հարցի ելքն այսպես կվճռվի։ Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Հիշենք, թե վերջին երկուսուկես տարում ի՞նչ կատարվեց մեր երկրում։ Եկան ու սկսեցին եկեղեցու դեմ պայքարել։ Սկսվեց «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների կրճատումը դպրոցական ծրագրերից, «Հայ գրականություն» առարկայից հանվեց հայ բառը։ Սկսվեց ոգեղեն արժեքների, սյուների փլուզումը, որի վրա դարեր շարունակ մեր ազգը հենված է եղել՝ եկեղեցի և պատմություն։ Գործեր հարուցվեցին Արցախյան պատերազմի գեներալների դեմ։ Անմիջապես վերացրեցին Սփյուռքի նախարարությունը, մինչդեռ աշխարհի այն եզակի ազգերից ենք, որ հսկայական սփյուռք ունենք։ Հաջորդիվ գյուղատնտեսության նախարարությունը վերացվեց։

Երրորդն էլ մշակույթի նախարարությունն էր, մինչդեռ մշակույթը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում մեր այցեքարտն է եղել։ Քայլ առ քայլ գնացին ինքնության ոչնչացման, խեղաթյուրման։ Հասարակությանն էլ բաժանեցին հեղափոխականների և ոչ հեղափոխականների, սևերի ու սպիտակների։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը և դրա պահպանումը կառուցեց ատելության վրա։ Ամեն ինչ բաժանեց, կիսեց ու իրար դեմ հանեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան։

Ընդգծում է՝ ցավոք, պատերազմից հետո էլ նա նույն քաղաքականությունն է վարում։ «Իհարկե, այս ամենի արմատներն ավելի խորքից են գալիս։ Այնպես չէ, որ մեր հասարակությունը սիրով տոգորված էր և հանկարծ դարձավ ատող զանգված։ Երեսուն տարում կուտակվածը՝ ատելություն, չարություն, անհանդուրժողականություն, նա կարողացավ սրել ու բերել առաջին պլան։ Կարողացավ հասարակությանն իջեցնել մինչև վերջ՝ ամբողջովին փողոցի մակարդակի՝ և՛ իր բառապաշարով, և՛ իր վարվելակերպով։

Ժողովուրդը տեսնում էր, որ իր վարչապետն իջնում ու իրեն էր հավասարվում, նրան սիրում էր, որովհետև իրենցից մեկն է։ Չկար որևէ նշաձող, որ նա, որպես երկրի առաջնորդ, մարդկանց հաներ վերև։ Մեր մեջ ոգեղենը, մշակութայինը երեսուն տարվա ընթացքում անընդհատ ծաղրի ենթարկվեց, ոտնահարվեց։ Եթե մի երկիր ուզում ես քանդես, նրան իր արմատներից ես զրկում, հեռացնում, մտավորականությանը դարձնում ես ծիծաղելի։ Բայց 1990-94 թվականներին, երբ հաղթեցինք պատերազմում, ճիշտ հակառակն էինք։ Մեր մտավորականությունն առաջնային դիրքում էր, հարգում և սիրում էինք մեր մշակույթը, իզուր չէր, որ ադրբեջանցի գրողն ասաց՝ պարտվեցինք ձեր Խաչատրյանին, Սարոյանին»,-նշում է մեր զրուցակիցը։

Ասում է՝ ամեն օրն ապացուցում է, որ այս պատերազմը նախապես պայմանավորված է եղել։ «Այնպես չէր, որ ոչնչից դրդված 2018 թվականին ելանք հրապարակ։ Հասցրել էին կոկորդներիս, դուրս եկանք և այդ ճանապարհով իշխանափոխություն արեցինք։ Բայց այդ օրերին շշուկով ասում էին. «Նիկոլը գալիս է Ղարաբաղը հանձնելու համար»։

Հակադարձում էին՝ ի՞նչ է, խելքներդ գցել եք, Ղարաբաղն անհնար է հանձնել և այլն։ Բայց իրադարձությունները բերեցին և հասցրեցին այդտեղ։ Իսկ այսօր էլ GPS-ը տվել է թուրքի ձեռքը, ասում է՝ գծիր Հայաստանի սահմանները։ Ամեն ժամ տեղեկություններ ենք ստանում, թե ինչ դիրքեր զիջեցինք, որ գյուղերը հանձնեցինք։ Արցախի կողմից ամբողջովին բաց է մեր թիկունքը, հիմա անցնում են Սյունիքին և Տավուշին։ Հանգում ենք նրան, որ հատուկ ծրագիր է իրականացվում՝ ոչ միայն հայրենազրկելու, այլ նաև Հայաստանը շարքից հանելու։ Հիմա Զանգեզուրի խնդիրն է դրված։ Ի՞նչ են խոստացել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ գույն ու բաղադրություն ունի նրա արյունը, դժվար է որոշել։ Միևնույն է՝ ինքը մեր պատմության մեջ որպես հրեշ է մնալու։ Այսպիսի թուրք մեր գլխին եղել է, բայց նման հայ մեր գլխին չի եղել։ Ունեինք 42 հազար քմ տարածքով գրեթե պինդ պետություն, ամուր սահմաններ, որոնք հիմա թուլացնում են, և ունեինք Արցախ։ Այսօր այդ ամենից զրկված ենք։ Մենք 29 տարի կարողացանք մեր անկախությունը պահել, բայց այլևս անկախ չենք։ Սեպտեմբերի 21-ը նշելու ենք այնպես, ինչպես նշում ենք մայիսի 28-ը։ Բացառապես կախված ենք Ռուսաստանից։

Հիմա ասում են՝ ո՞ւմ ընտրենք: Մենք չենք ընտրելու, Կրեմլից հասկացնելու են՝ ում ընտրել, և նրան ենք ընտրելու։ Այո, պետք էր Ռուսաստանի հետ միշտ լավ հարաբերություններ ունենալ, երկուսուկես տարի թքեցին նաև ռուսի երեսին։ Ամռանը ռուսական ռազմաբազան հանելու հարց էին դրել և ապտակը կերանք։ Ճիշտ հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվեց՝ ռուսների հետ հարաբերությունները փչացնում ենք, թուրքը շան հոտառություն ունի, անմիջապես զգում է, սիրախաղի մեջ է մտնում ռուսի հետ՝ Հայաստանի հողերի հաշվին»,-ընդգծում է բանաստեղծը։ Հավելում է՝ այս պատերազմը կարող էր կանխվել: «Եթե չէինք հաղթելու, բայց կարող էինք նաև չպարտվել։ Նիկոլ Փաշինյանն արդարացման որևէ տեղ չունի»,-ասում է Հուսիկ Արան: Նա ամեն դեպքում լավատես է, նշում է՝ ցանկացած իրավիճակից ելք կա։ «Իմ մեջ հավատը միշտ կա, որ լավ է լինելու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}