Տնտեսագիտականի դասախոսները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները ստորագրահավաք են սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ news.am–ի տեղեկություններով՝ երեք տասնյակից ավելի դասախոսներ արդեն իսկ միացել են ստորագրահավաքին։ Դասախոսները համարում են, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամի լուծման լավագույն ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականն ու սահմանադրական ճանապարհով իշխանության անցնցում փոխանցումն է հանրության լայն շրջանակների վստահությունը վայելող և խորհրդարանական ուժերի կողմից ընդունելի, փորձ, գիտելիք, հմտություն և կարողություն ունեցող ժամանակավոր կառավարությանը՝ կազմակերպելով նոր խորհրդարանական ընտրություններ։
Աղբյուրը նշում է, որ մոտ երկու շաբաթ առաջ ՀՊՏՀ–ը գիտխորհրդի նիստի ժամանակ գիտխորհրդի անդամները քննադատել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը և պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամամային իրավիճակը, պայմանավորվելով՝ վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության տեքստ պատրաստել։
Սակայն ՀՊՏՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը սառեցրել է այդ գործընթացը, հաշվի առնելով, որ հայտարարությունը կարող էր վնասել ռեկտորի պաշտոնում իր թիմակից Դիանա Գալոյանի նշանակմանը։
Սակայն անգամ ռեկտորի պաշտոնակատարի իշխանահաճո «քծնանքը» չստիպեց կառավարությանը այդ պաշտոնում նշանակել Դիանա Գալոյանին։ Կառավարության հաստատմանը ներկայացված որոշման ընդունումը ՀՊՏՀ–ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի միջնորդությամբ հետաձգվեց։
Հարակից հրապարակումներ`
- Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը․ ՀՀ ԳԱԱ
- Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միացել է Փաշինյանի պահանջի կոչին
- ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան