Բոլորի հաղթանակը, պատիվը, արյունը, քրտինքը, տարիներով պահածը խլեց մեզանից. Ազատամարտիկ
«Դավաճանը, ոճրագործը, հողատուն, երբ փորձում է գալ այստեղ, դա ինքնին մեր սրբությունները պղծելու քայլ է։ Այստեղ ենք խանգարելու, չթողնելու համար»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված, այսօր ժամը 13։00-ին Հանրապետության հրապարակից սգո երթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ազատամարտիկները Եռաբլուրում են, նրանք հավաքվել են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
«Մենք դեմ ենք, որ Նիկոլ Փաշինյան կոչեցյալ դավաճանը պղծի Եռաբլուրը։ Մատաղացու արեց 5-6000 18-20 տարեկան տղաների։ Փառքն ու պատիվը, արյունը գետնով արեց, ոտնահարեց։ Բոլորի հաղթանակը, պատիվը, արյունը, քրտինքը, տարիներով պահածը խլեց մեզանից»,- ասաց ազատամարտիկը։
Շ. Աճեմյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց այսօր իր թափթփուկների հետ փորձում է գալ Եռաբլուր։
«Գալիս է մարդկանց հետ, ովքեր կյանքում երևի Եռաբլուրում չեն եղել, իսկ իմ նման տղաները Եռաբլուրը հիմնված օրվանից տիրություն ենք անում։ Այսօր էլ պետք է տիրություն անենք, չթողնենք մեր սուրբ տղաներին պղծեն։
Ինքը քաղաքական դիակ է, լսել չենք ուզում իրեն, հաշվի առնել իր ասածը, մեզ համար սատկած դիակ է, թուրքի սատկած դիակ է»,- ասաց Շ. Աճեմյանը։
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի խոսքով, մեր պարտության հիմնական պատճառը ներքին դավադրությունն է։
«Ինքը այստեղ չպետք է գա, դա իրենց համար տոնակատարություն է, իսկ ողջ հայության համար արծիվների ոստան է։ Շնագայլերն այստեղ ոտք դնելու իրավունք չունեն։ Մեր գլխին դարձել է էլիտար չարիք, ինքն այստեղ ոտք չի դնելու։ Այստեղ աղբ չպետք է ոտք դնի։ Դասալիքներն այստեղ ոտք դնելու իրավունք չունեն։ Իշխանությունը պետք է օր առաջ հեռանա»,- նշեց նա։
Պ.Մանուկյանը նրա հեռանալը պատկերացնում է ճիպոտով։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կառչած է իշխանությունից, քանի որ պետք է հյուսիսում առնվազն 7-8 գյուղ հանձնի Ադրբեջանին. Շահնազարյան
- Այդ մարդը չի գիտակցում՝ ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին. Աշոտ Երկաթ
- Միքայել Մինասյան. Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է
- Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
- Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
- Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
- Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշային չմտնել այնտեղ, չպղծել մեր տղաների շիրիմները․Մ․ Ավետիսյան
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Մի պղծեք Եռաբլուրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին