Մեր բռունցքը օդում կմնա, մինչև հրաժարականից հետո չկալանավորվի մեր ազգին այս օրը բերած մարդը. զոհվածի հայր
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
«Մենք տեսանք՝ ինչպես են այսօր ծափահարություններով դիմավորում Նիկոլ Փաշինյանին, մարդու, որ մեղավոր է այս ամենի համար»,- ասաց Մատաղիսում զոհված սպա Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը։
Նրա խոսքով, մարդիկ, որոնք ծափահարում են այս վիճակի համար թիվ մեկ պատասխանատուին, անգամ չգիտեն՝ ինչի համար են հավաքվել, ուր են գնալու։
«Բայց խոսքս դրա մասին չէ։ Ուղղակի եկեք այսօրվանից մի կողմ թողնենք «մերոնք-ձերոնք», «սևեր-սպիտակներ» բաժանումները։ Մեր ազգին այդ բաժանումները բերեցին այս օրվան, պառակտեցին մեզ, բռունցքը բացեցին թշնամու առաջ։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ կոչս հղել այն ծնողներին, որոնք մինչև այսօր հավատում են այդ մարդուն։ Ես որդեկորույս հայր եմ, և որդեկորույս ծնողները այսպես շիտակ պիտի կանգնեն ամուր ոտքերի վրա»,- նշեց նա։
Զոհվածի հայրը նկետեց՝ հաճախ սոցցանցերում իր մասին գրում են, թե զոհվածի հայր չէ, քանի որ ամուր կանգնած է իր ոտքերին.
«Այո, ունեմ այդ իրավունքը, առաջին անգամ թշնամին տեսավ իմ թիկունքը՝ շնորհիվ մի մարդու, որ հրաման արձակեց նահանջի։ Վերջին զինվորն եմ եղել, որ դուրս է եկել խրամատից։ Հիմա կասի՝ ես չեմ տվել այդ հրամանը, իսկ ո՞վ է գերագույն գլխավոր հրամանատարը...։ Մեր բռնունցքը օդում է մինչև հիմա, և օդում կմնա այնքան ժամանակ, մինչև հրաժարականից հետո կկալանավորվի մեր ազգին այս օրը բերած մարդը, որ մինչև այսօր չի հակսանում՝ ինչ է արել»։
Հարակից հրապարակումներ`
- «Այսօր սգո օր է». Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց խոսել
- Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան