«Ժողովուրդ». Ինչ են քննարկել 17 կուսակցությունների առաջնորդները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ փակ հանդիպում են ունեցել նաև 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։
Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմությունը ծրագրել է իր անելիքները՝ առաջիկա օրերի հետ կապված: Բանն այն է, որ ընդդիմությունը պատրաստվում է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին, որտեղ նախատեսված է ավելի մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել, ինչպես նաև երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ից, ընդդիմության կողմից հայտարարված գործադուլին և դասադուլին:
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ նաև ներկայացվել է ճանապարհային քարտեզ՝ հետագա անելիքների համար: Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը պետք է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին հանդես գա կոնկրետ հայտարարություններով և առաջիկա անելիքների տեսլականով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: