Լրագրողին բարոյական իրավունքի մասին դասեր է տալիս նախկին ցմահ դատապարտյալը
168.am-ը գրում է.
«Այսօր վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ և անհասկանալի, բավականին ագրեսիվ տրամադրված խմբերով համալրված Նիկոլ Փաշինյանի «սգո» երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից` կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձի համար սրբազնագույն մի վայրից:
Մինչ երթի սկիզբը, բնականաբար, ինչպես բոլոր դեպքերում, լրագրողները փորձում էին հարցեր տալ երթի մասնակիցներին:
Այդտեղ էր նաև «5-րդ ալիք»-ի լրագրող Լարա Առաքելյանը, ով դեռ չէր հասցրել իր մասնագիտական գործունեությամբ զբաղվել այդտեղ, երբ հավաքվածները սկսեցին հրմշտել, վիրավորել նրան ու այն լրատվամիջոցը, որը լրագրողը ներկայացնում է:
Հետաքրքիր է, որ Լարա Առաքելյանին այդտեղ գտնվելու բարոյական իրավունքի մասին դասեր էր տալիս, ամոթ-աբուռից խոսում, օրինակ, ցմահ ազատազրկման դատապարտված և 2020թ. ապրիլի 29-ին՝ Նիկոլ Փաշինյանի օրոք վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը:
Ի դեպ, վերջինս դատապարտվել է մահապատժի 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ՝ 1961թ. Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով` մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: Մեղքն ընդունել է, բանտում անցկացրել 23 տարի:
Չենք պնդում, որ ազատազրկման տարիներին միգուցե լավ վարք ցուցաբերած ցմահ դատապարտյալը պետք է ողջ կյանքն անցկացներ քրեակատարողական հիմնարկում, սակայն, հաստատ է մի բան, որ սպանության մասնակից անձը չէ այն մարդը, ով իր աշխատանքը բարեխիղճ կատարող լրագրողին բարոյական իրավունքի մասին խրատներ պետք է տա:
Դե, իսկ պատկերը, իհարկե, ամբողջացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, լրագրողների հետ շփվելիս պարբերաբար ցնցումների մեջ ընկնող Անդրանիկ Քոչարյանը, ով քիչ էր, իր «ելույթով» մարդկանց սադրում էր առճակատման գնալ լրագրողի հետ, դեռ մի բան էլ ագրեսիվ վարքագծով աչքի ընկավ:
Մեկ անգամ ևս ուզում ենք պարոն պատգամավորին հիշեցնել` Անդրանիկ Քոչարյա՛ն, հայրենիքը լրագրողները չեն հանձնել ու հանձնում, այլ Ձեր քաղաքական թիմի առաջնորդը և նրա հետ դրա պատասխանատվությունը կիսողները, և հավատացեք, Ձեր ագրեսիվ վարքը որևէ մեկին չի վախեցնում և ոչ էլ կաշկանդում է, ու Ձեզ ամենուր ու միշտ հիշեցնելու են, որ դուք հող հանձնողի առնվազն թիմակիցն եք:
Դե, իսկ ոստիկանության ծառայողները սոսկ լուռ արձանագրում էին այն, ինչ տեղի էր ունենում Լարա Առաքելյանի շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
- Այս պայմաններում նման երթ իրականացնելը թշնամական գործողություն է ՀՀ նկատմամբ. Ռուբեն Մելիքյան
- Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքվածների միջև քաշքշոց է սկսվել
- Կարմիր գույնով են ներկել Նիկոլ Փաշինյանի երթի ճանապարհը
- Օգտագործում են վարչական ռեսուրս, շանտաժով փորձում են մարդկանց բերել այդ երթին. Վրթանեսյան
- Ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ, աղանդավորական ռեսուրսի» օգտագործման մասին. Մելիքյան
- ՊԵԿ աշխատակիցը գործից դուրս է եկել, որ չգնա երթի
- Միքայել Մինասյան. Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է
- Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
- Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին