
Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից ԼՂ-ի իրենց տները վերադարձած փախստականների հերթական խմբին։
Նշվում է, որ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ:
«Ավտոբուսներին ուղեկցում էին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները: Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են անցկացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտակետերում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 42 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր: