Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
Politik.am-ը գրում է, որ այս օրերին խմբագրությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր պետական գերատեսչությունների և որոշ մասնավոր ընկերությունների աշխատակիցներից, որ իրենց ստիպում են մասնակցել իշխանությունների կողմից դեկտեմբերի 19-ին կազմակերպվող սգո երթին։
«Ելնելով այն հանգամանքից, որ իշխանությունները սգո երթը ցանկանում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար և հաշվի առնելով այն փաստը, որ պետական գերատեսչությունների և իշխանությունների հետ փողկապակցված մասանվոր ընկերությունների աշխատակիցներին, իրենց կամքին հակառակ, ստիպում են մասնակցել այդ քաղաքական շոուին` Politik.am-ը տեղեկացնում է, որ խոշոր պլանով տեսանկարահանելու է հնարավոր բոլոր մասնակցիներին, տեղում հրահանգներ տվող «տասնապետերին», հետո իրականացվելու է նույնականացման գործընթաց, որի արդյուքնում հրապարակելու ենք հետաքննություն։
Մեր նպատակն է ապագա սերունդերի համար թողնել ֆոտո-վիդեո արխիվ այն մարդկանց մասին, ովքեր 5000-ից ավել զինվորների մահը փորձում են ծառայեցնել այսօրվա իշխանությունների քաղաքական նպատակներին»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ավելի դաժան կպատժվենք, եթե հող հանձնողի առաջնորդությամբ Եռաբլուր բարձրանաք. անհետ կորածի հայր
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Մի պղծեք Եռաբլուրը
- Ուրեմն, 19.12.2020 պետք է փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջև
- Զոհված զինծառայողի մայր. Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ, հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր
- Մարդկանց ապրած կյանքը մեկ ստորագրությամբ առոչինչ դարձրած մարդը ինչ երեսով պետք է գնա Եռաբլուր. քարվաճառցի
- Կարին Տոնոյան. Չպետք է թույլ տալ, որ սգո օրն այս իշխանությունից որևէ մեկը Եռաբլուր բարձրանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան