Լեռնային Ղարաբաղում ռուս սպա է զոհվել
Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում, զոհվել է միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Շուշիի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյունէ տեղի ունեցել, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել զինծառայող։ Նրան օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալ տեղափոխելու ժամանակ մահացել է:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը։