Այդ մարդը չի գիտակցում՝ ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին. Աշոտ Երկաթ
Ազատամարտիկները Եռաբլուրում են, նրանք հավաքվել են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Հիշեցնենք, որ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված, այսօր ժամը 13։00-ին Հանրապետության հրապարակից սգո երթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Եռաբլուրում է նաև լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։ Նա լրագրողներին ասաց, որ այսօր այստեղ է ոչ միայն իր հարգանքի տուրքը մառուցելու համար, նաև որպեսզի երկրի համար մեկ դավաճանը չփորձի ներխուժի իր սրբության սրբոց նահատակների պանթեոն։
«Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերները հավավքած են այստեղ, թույլ չտան համար մեկ դավաճանի մուտքը սրբության սրբոց։
Մեր երեխաներին, զինակից ընկերներին կոտորելուց հետո գալիս է, ի՞նչ ասի։ Ի՞նչ ասելիք ունի։ Գալիս է ևս մեկ անգամ կեղվածավոր խոնարհումո՞վ։ Հերիք չէ՞ այդ թատրոնին դիմանանք»,- նշեց հրամանատարը։
Ա. Մինասյանի խոսքով, մարդը կառչել է իր աթոռից առանց հասկանալու, գիտակցելու, որ կործանման է տանում ամբողջ երկրիը։
«Մեր բերդաքաղաքի դարպասների բանալիները հանձնեց թշնամուն։ Ինչո՞ւ է համառում։ Ուրիշ ի՞նչ հանձնի, գնանք թուրքերին վիլայեթ դառնա՞նք։
Մոլորված շատ մարդիկ ունենք, չեն պատկերացնում անգամ՝ ինչ է կատարվել, ժողովուրդը հայտնվել է այնպիսի վիճակում, որ չի պատկերացնում, ինչ ծանր է մեր վիճակը։ Մոլորվածների այդ ամբողջ խումբը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում երկրում։ Այնպիսի կարգավիճակում ենք, որ երկիրը դիմագիծ չունի, երկրի դեմքը ներկայացնող չկա»,- նշեց նա։
Ա. Մինասյանի խոսքով, Փաշինյանն է համար մեկ մեղավորը։
«Պատասխանատվություն հասկացող մարդը, եթե գիտակցի, որ պատասխանատու է, վաղուց հրաժարական պետք է տված լիներ։ Ցավոք սրտի, այդ մարդը չի գիտակցում ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին։ Նա չգիտի հողի ու հայրենիքի տարբերություն, չի հասկանում։ Իր համար Արցախը հողակտոր է։ Հողակտոր չէ, սրբության սրբոց է, հայրենիք է։ Ինչի՞ մասին է խոսում։ Կարող է մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է
- Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
- Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
- Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
- Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում․ազատամարտիկներ
- Ավելի քան 50 փաստաբաններ պատրաստ են աջակցել «սգո երթին» մասնակցելուց հրաժարված ու սպառնալիքներ ստացած քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան