Այս պայմաններում նման երթ իրականացնելը թշնամական գործողություն է ՀՀ նկատմամբ. Ռուբեն Մելիքյան
«Օրեր շարունակ զոհվածների ծնողները ուղիղ հայտարարում էին, որ ոտքը չպետք է Եռաբլուրում լինի այն մարդու, որը պատճառն է հանդիսացել այդ ծանրագույն կորուստների։ Ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում ունեցանք այնքան զոհ, որքան ամբողջ առաջին արցախյան պատերազմի 3-4 տարիների ընթացքում»,- «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով, զրո խնամք է դրսևորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ, և այս պայմաններում իրականացնել այս երթ կոչված միջոցառումը ոչ թե սադրանք է, այլ թշնամական գործողություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Նա հայտարարեց, որ բախումների պատճառը անձամբ Նիկոլ Փաշինյանն է և իր գլխավորած խմբակը։
«Անհանգստություն, իհարկե, ունեմ և այդ պատճառով էլ այստեղ եմ, որպեսզի փորձեմ ինչքան որ հնարավոր է, նպատ ունենալ, որպեսզի չլինեն ծանր դեպքեր։
Կրկնեմ՝ այս ամենի պատճառն այն է, որ օրեր շարունակ զոհերի հարազատներն ու ծնողները զգուշացնում էին՝ ոտքդ մի դիր Եռաբլուր, բայց այդ մարդը ոչ որոշեց գալ Եռաբլուր, այլև Հայաստանի պատմության մեջ երևի ավելի մեծ ճնշումներ չեն եղել պետական ծառայողների, աղանդավորական խմբերի, առանձին օլիգարխների պատկանող կառույցների նկատմամբ, որպեսզի կարողանան ինչ-որ մարդկանց քանակ ցույց տալ։ Սա հերթական հանցագործությունն է Հայաստանի դեմ անձամբ Հայաստանի վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող անձի կողմից»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ ինքն էլ որպես քաղաքացի կարծում է Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ոտք դնել. «Քայլող սադրանք է գալիս դեպի Եռաբլուր, Եռաբլուրը եռապատկած անձը գալիս է Եռաբլուր»:
Խոսելով Սյունիքում իրավիճակի մասին, իրավապաշտպանն ասաց. «Մենք երեկ տեսնում էինք այրվող տներ Կապան քաղաքի հարևանությամբ, դա կարո՞ղ է մեր աչքին էր երևում։ Ո՞վ է ասում, թե Կապանի վարչական տարածքը որն է, ովքե՞ր են հայտարարում։ Դա հայտարարում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանի շահերը սպասարկող Հայաստանի վարչապետը։ GPS եղե՞լ է խորհրդային տարիներին, որ GPS-ով սահման են որոշում։ Սա ի՞նչ բան է։ Մարդիկ ինչո՞ւ պետք է իրենց տները վառեն։ Սա խայտառակության գագաթնակետն է։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, եթե ուզում ենք ունենալ ապագա և հեռանկար, արժանապատվությունը պետք է հաղթի ստորաքարշությանը և ամենավատ բաներին, որը իրենում մարմնավորում է այդ անձը և իր շուրջը հավաքված խմբակը։ Մարդիկ աթոռի համար պատրաստ են ամեն ինչի՝ առանց որևէ բացառության։ Բայց բարեբախտաբար դուք տեսնում եք հազարավոր արժանապատիվ քաղաքացիներին, որոնք հավաքված են այստեղ։ Դա չի հաջողվելու»:
Ըստ Ռ. Մելիքյանի, բառախաղ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։
«Դա պարզապես բառախաղ է, թիվ մեկ մեղավորն էլ է, թիվ երկուսն էլ, թիվ երեքն էլ։ Մենք տեսանք բազմաթիվ հրապարակումներ, թե ինչպիսի խայտառակ վարքագիծ է դրսևորվել, մեր բանակը գիտակցաբար տարվել է պարտության, մենք 21-րդ դարում 20-րդ դարի բանակից անցում կատարեցինք 19-րդ դարի ֆիդայական շարժման՝ ջոկատներ հավաքեք, եկեք բայրաքթարների դեմ, սա ի՞նչ բան է։ Գիտակցաբար պարտության տանել է։ Սա առաջին օրից էր»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ, դավաճան», «թուրք Նիկոլ». Քաղաքացիները մերժում են Փաշինյանի մուտքը Եռաբլուր
- Կարմիր գույնով են ներկել Նիկոլ Փաշինյանի երթի ճանապարհը
- Ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ, աղանդավորական ռեսուրսի» օգտագործման մասին. Մելիքյան
- Տղաների արյունը նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքերին է. զոհվածի քույր
- Կանադահայոց Թեմը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
- Նիկոլի հետևից գնալով՝ դուք ձեր ստորագրությունն եք դնում նրա բոլոր դավաճանական փաստաթղթերի տակ. Մխիթարյան
- «Նիկոլ Փաշինյանի դեմ» հարուցված քրեական գործում ներգրավվեցի որպես վկա. Ղազինյան
- Միայն Նիկոլի հետևից չգնալով դուք կհարգեք անմեղ զոհերի հիշատակը. Զոհրաբյան
- Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան