Նիկոլ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում «Նիկոլ, հեռացիր» վանկարկումների տակ
15.50
Նիկոլ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում, խոնարհվեց զոհվածների շիրիմների առաջ։ Ողջ ընթացքում Եռաբլուրում հավաքված այն քաղաքացիները, որոնք չէին ցանկանում նրան տեսնել սրբավայրում, գոռում էին՝ «Նիկոլ, հեռացիր»։
Այնուհետև Փաշինյանը մեծ թվով մեքենաների ուղեկցությամբ հեռացավ։
Նշենք, որ նրա գլխավորությամբ երթը դեպի Եռաբլուր առաջ էր շարժվում անվտանգության մեքենաների ուղեկցությամբ։
13.32
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է սգո երթ դեպի Եռաբլուր։ Նրա հետ առաջին շարքերում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, օրենսդիր և գործադիր իշխանության անդամներ։ Նրանք հետևից գալիս են երթի մասնակիցները։
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր՝ տասնյակ ահազանգեր է ստացել այս երթին մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին։
Ռամզական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նույնպես հայտնել էր, որ օգտագործում են վարչական ռեսուրս, շանտաժով փորձում են մարդկանց բերել երթին մասնակցելու համար։
Երթի ընթացքում փողոցներից մեկում քաղաքացին գոռաց. «Դավաճան հողատու»։
Հարակից հրապարակումներ`
- Օգտագործում են վարչական ռեսուրս, շանտաժով փորձում են մարդկանց բերել այդ երթին. Վրթանեսյան
- Ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ, աղանդավորական ռեսուրսի» օգտագործման մասին. Մելիքյան
- ՊԵԿ աշխատակիցը գործից դուրս է եկել, որ չգնա երթի
- Փաշինյանը կառչած է իշխանությունից, քանի որ պետք է հյուսիսում առնվազն 7-8 գյուղ հանձնի Ադրբեջանին. Շահնազարյան
- Այդ մարդը չի գիտակցում՝ ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին. Աշոտ Երկաթ
- Միքայել Մինասյան. Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է
- Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
- Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
- Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
- «Չկան խոսքեր ներկայացնելու այն ցավը , որը մեր բոլորի հոգիներում է». ջահերով երթ դեպի Եռաբլուր
- Ավելի քան 50 փաստաբաններ պատրաստ են աջակցել «սգո երթին» մասնակցելուց հրաժարված ու սպառնալիքներ ստացած քաղաքացիներին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՀՀ քաղաքացին այսօր ցույց տվեց դավաճան իշխանությանը հեռացնելու իր վճռականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան