Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Հայրենիք» կուսակցությունից Վարդան Ոսկանյանը գրում է.
«Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում՝ այս պահին լոկ իր «վարկանիշը» պահելու և արդարացի բողոքը նվազեցնելու նպատակով խոսելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, որոնց տակ հասկանում է Հայաստան-Ադրբեջան խորհրդային նախկին սահմանը։
Այս վտանգավոր մոտեցումը թշնամու համար դուռ է բացում արծարծելու նաև խորհրդային ժամանակահատվածի, այսպես կոչված, ադրբեջանական արտատարածքային միավորների՝ այդ թվում հատկապես Տիգրանաշենի (նախկինում Քարքիի) հարցը, որտեղով անցնում է Վայքը և Սյունիքը մնացյալ Հայաստանին և Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհը»։
Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում՝ այս պահին լոկ իր «վարկանիշը» պահելու և արդարացի...
Posted by Vardan Voskanyan on Friday, 18 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ ՀՀ ողջ ժողովրդի կյանքի. Թաթոյան
- Նժդեհի պահած ոգեղեն Սյունիքը չի կարող ընկրկել մի դավաճանի մատնագրով. Կարին Տոնոյան
- Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը գծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը
- Ամրամ Մակինյան. Անելու եմ ամեն ինչ, որ Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում