Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքվածների միջև քաշքշոց է սկսվել
Եռաբլուր զինվորական պանթեոնում բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Ոստիկանները փորձում են քաղաքացիներին մի կողմ տանել՝ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի համար։
Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։ Մի քանի շարքով ոստիկանները ճեղքել են Նիկոլ Փաշինյանի ճամփան փակածների շարքերը ու տեղ են բացում, որ նա անցնի։
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան», «թուրք», «թուրք»՝ վանկարկում են հավաքված քաղաքացիները։
Երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքավածների միջև քաշքշոց է սկսվել։
Քաղաքացիներն ինչ որ առարկաներ են շպրտում դեպի Փաշինյանը։ Թիկնապահներն անձրևանոցներ են բացել ու պահել։
Ի վերջո, մեծ թվով ոստիկաններ կարողացան քաշքշելով ճանապարհ բացել Նիկոլ Փաշինյանի համար։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից մեկնարած սգո երթը Եռաբլուր։ Եռաբլուրում են հավաքված մեծ թվով ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, նրանք պատ են կազմել, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում «Նիկոլ, հեռացիր» վանկարկումների տակ
- «Նիկոլ, դավաճան», «թուրք Նիկոլ». Քաղաքացիները մերժում են Փաշինյանի մուտքը Եռաբլուր
- Կարմիր գույնով են ներկել Նիկոլ Փաշինյանի երթի ճանապարհը
- Օգտագործում են վարչական ռեսուրս, շանտաժով փորձում են մարդկանց բերել այդ երթին. Վրթանեսյան
- Ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ, աղանդավորական ռեսուրսի» օգտագործման մասին. Մելիքյան
- Տղաների արյունը նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքերին է. զոհվածի քույր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին