Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից. գնդապետ Գրիգոր Պողոսյան
ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին նա գրել է ֆեսյբուքյան իր էջում:
«Հարգելի ընկերներ,
Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։
Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
- Գլխավոր դատախազությունում արդեն ազատման դիմում են գրում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում