Ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ, աղանդավորական ռեսուրսի» օգտագործման մասին. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին։
Դավաճանի խարան չկրելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին օգնելու համար, մենք՝ տասնյակ փաստաբաններ, երեկ մեր մասնագիտական լիակատար աջակցությունն առաջարկեցինք ձեզ, «ստիպմա՛ն» ենթարկվող հայրենակիցներ, և, այո՛, այդ հայտարարության հետքերով մեզ արդեն եղել են դիմողներ։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ բացատրվել է՝ ում դիմել եթե ստիպում են, և հետո ոչ ոք չասի՝ «մեզ ստիպեցին և մենք քայլեցինք»։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ ամեն ինչ մանրամասն ու բազմիցս բացատրվել է՝ ինչպես եղավ ազգային աղետը, և հետո ոչ ոք չասի՝ «մենք մոլորյալ էինք և մենք քայլեցինք»։ Մոլորյալ լինելու ժամանակներն արդեն անցել են։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։
Բայց իհարկե ընտրությունը ձերն է։ Անձամբ ես կողմ եմ, որ ԲՈԼՈՐ Շուշի հանձնող ստահակներն ինքնաբացահայտվեն, և ուրախ եմ, որ առանձին լրատվականներ արդեն իսկ հայտարարել են, որ լուսանկարելու են «դավաճանների երթի» ԲՈԼՈՐ մասնակիցներին։
ՀԳ. Անձնական խնդրանք ունեմ. պարտադիր բերման ենթարկել ու ձեր կողքին քայլեցնել Արծրունին։ Հենց առաջին շարքում։ Սկզբից մինչև վերջ։ Իսկ վերջը Եռաբլուրի դարպասներն են»։
Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի»,...
Posted by Ruben Melikyan on Friday, 18 December 2020
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ աշխատակիցը գործից դուրս է եկել, որ չգնա երթի
- Փաշինյանը կառչած է իշխանությունից, քանի որ պետք է հյուսիսում առնվազն 7-8 գյուղ հանձնի Ադրբեջանին. Շահնազարյան
- Միքայել Մինասյան. Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է
- Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
- Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
- Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
- «Չկան խոսքեր ներկայացնելու այն ցավը , որը մեր բոլորի հոգիներում է». ջահերով երթ դեպի Եռաբլուր
- Ավելի քան 50 փաստաբաններ պատրաստ են աջակցել «սգո երթին» մասնակցելուց հրաժարված ու սպառնալիքներ ստացած քաղաքացիներին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՀՀ քաղաքացին այսօր ցույց տվեց դավաճան իշխանությանը հեռացնելու իր վճռականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան