«Այսօր սգո օր է». Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց խոսել
Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան։
Ներկա է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր սգո օր է, թող ավարտվի, բոլոր հարցերին կպատասխանենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։
Հարցին, թե արդյո՞ք ճիշտ է Նիկոլ Փաշինյանի քայլը, երբ նա գնում է Եռաբլուր պանթեոն այն պարագայում, երբ սևազգեստ մայրերը հակառակ պահանջն են ներկայացնում, ԲՀԿ ղեկավարը արձագանքեց՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, բայց ոչ այսօր.
«Այսօր սգո օր է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքվածների միջև քաշքշոց է սկսվել
- Այդ սրբապիղծն այստեղ ոտք չի դնելու, մենք թույլ չենք տալու. ակցիա Եռաբլուրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին