Իրենք մտածված մեզ տարան այս ձախողմանը, այս պատերազմին ու կորուստներին. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով, այսօր ողջ հայությունը ողբում ու ցավում է կատարվածի համար։
«Ես ուզում եմ լիել անկեղծ ու ասել իրականությունը. երբեք ու երբեք չի եղել, որ ես խաբեմ ժողովրդին, ինչպես դա անում է գործող իշխանությունը։ 2.5 տարի նրանք ստել են, խաբել են ժողովրդին, ձախողել են ամեն ինչ, բոլոր բարեկամական կապերը շեղել են»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց նա։
Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ դեռ հունիսի 5-ին է բարձրաձայնել այս Կառավարության ապաշնորհության և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին։
«Երևի բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ունենք 3-4 ամիս ժամանակ։ Եվ այդ ժամանակ ինձ լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ սկսվեցին, ինձ ձերբակալեցին։ Այդ ձերբակալման օրն էլ ես հայտարարեցի, որ ինձ ձերբակալելով երկրի խնդիրը չի լուծվելու...։ Իրենք նաև մտածված տարան մեզ այսպիսի կորստի։ Բոլորդ էլ գիտեք, այո, չորս ամիս առաջ հնարավոր էր քայլեր անել, որ պատերազմը չլիներ, անհնարին ոչինչ չկա։ Բայց ոչինչ չձեռնարկեցին։ Իրենք մտածված մեզ տարան այս ձախողմանը, այս պատերազմին ու կորուստներին։ Ես ասում էի, որ նրանք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու..., իրենց անցած ճանապարհը, փորձը, ինքնավստահությունն ու անարդյունք գործունեությունը ամեն ինչ ձախողեց»,- ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը։
Նա վստահություն հայտնեց՝ եթե այս իշխանությունները մնան, ապա իրավիճակը մնալու է այնպես, ինչպես հիմա. «ամեն ինչ քանդված է, տնտեսություն չկա, կառավարություն ու ղեկավարություն չկա, մարդիկ անտեր են, գյուղապետը գյուղացի է ման գալիս, որ սահմանը պահի»։
Ըստ Գագիկ Ծառուկյանի, իշխանություններն այսօր խաբում են անհետ կորածների, գերիների ընտանիքներին, փորձում են ժամանակ ձգել, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, ջուր չի դառնում։
«Այսօր աշխարհով մեկ ոչ մեկ չի ցանկանում աշխատել այս վարչապետի հետ, ոչ մի քայլ չի կատարվում։ Վայրկյան շուտ իր հրաժարականը օգուտ է երկրին, ժողովրդին, պետությանը, տնտեսությանը։ Մեծ խնդիրներ ու պրոբլեմներ կան, ու որքան շուտ գնան, այդքան շուտ կլուծենք դրանք»,- եզրափակեց խոսքը Գագիկ Ծառուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր, որ բոլոր բանակցությունները տապալվեցին. Վազգեն Մանուկյան
- Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան