Իրեն բնորոշ բացառիկ ցինիզմով կռուտիտի լինելն է. Գագիկ Համբարձումյան
«Պահեստազորի բոլոր սպաներին, շարքայիններին կոչ եմ արել համազգեստով լինել Եռաբլուրում՝ պաշտպանելու ու աջակից լինելու մեր սգավոր քույրերին, մայրերին, որոնք որոշել են որևէ կերպ այդ դավաճանի ոտքը մեր սրբատեղի թույլ չտալ»,- Եռաբլուրում լրագրողներին ասաց նախկին փոխոստիկանապետ գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված, այսօր ժամը 13։00-ին Հանրապետության հրապարակից սգո երթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ազատամարտիկները Եռաբլուրում են, նրանք հավաքվել են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Գ. Համբարձումյանն ասաց, որ թույլ չեն տալու, որ նա մտնի Եռաբլուր. «Եթե համարձակությունները կհերիքի, թող փորձեն ուժ գործադրել կամ բռնություն, կստանան համարժեք պատասխան»։
Հարցին՝ Փաշինյանն ասում է, որ ինքը համար մեկ պատասախատուն է, ոչ համար մեղավորը, նախկին փոխոստիկանապետն ասաց. «Դրա համար իրավաբան պետք չի լինել գնահատական տալու համար, իրեն բնորոշ բացառիկ ցինիզմով կռուտիտի լինելն է։
Նա պետք է պատասխան տան, նախ պետք է վռնվի այդտեղից։
Նա հեռացվելու է պաշտոնից, դրանից հետո ինչպես օրինական, իրավական բոլոր պետություններում, Քրեական դատավարության, Քրեական օրենսգրքով նախատեսված ընթացակարգեր կան՝ քրեական գործերի հարուցում, քննություն, հենց սկզբից ձերբակալում, կալանք, հետո դատարան, պատիժ։ Դա լավագույնն է իր համար՝ ենթարկվել օրենքի իրավունքի դատաստանին, քան ժողովրդի դասաստանին»,- ասաց Գ. Համբարձումյանը։
Նրա գնահատմամբ, այսօր իրավապահ համակարգի պահվածքը խղճալի է՝ չգիտակցելով պահի լրջությունը, ապագային սպառնացող վտանգները։
«Կոչ եմ արել չկատարել հանցավոր հրամաններն ու ձերբակալել հանցագործին, որն իրենց սուրբ պարտականությունն է»,- նշեց Հ. Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ աշխատակիցը գործից դուրս է եկել, որ չգնա երթի
- Տղաների արյունը նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքերին է. զոհվածի քույր
- Բոլորի հաղթանակը, պատիվը, արյունը, քրտինքը, տարիներով պահածը խլեց մեզանից. Ազատամարտիկ
- Փաշինյանը կառչած է իշխանությունից, քանի որ պետք է հյուսիսում առնվազն 7-8 գյուղ հանձնի Ադրբեջանին. Շահնազարյան
- Այդ մարդը չի գիտակցում՝ ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին. Աշոտ Երկաթ
- Միքայել Մինասյան. Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է
- Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
- Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
- Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
- «Չկան խոսքեր ներկայացնելու այն ցավը , որը մեր բոլորի հոգիներում է». ջահերով երթ դեպի Եռաբլուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան