ԼՂ ավելի քան 700 բնակիչ արդեն օգնություն է ստացել ՌԴ ՊՆ-ի դաշտային հիվանդանոցում
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ արդեն օգնություն է ստացել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հիվանդանոցում, օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն օգնել են տեղի 95 բնակիչների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, ներառյալ 79 երեխա։
Ըստ աղբյուրի, օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների.
«Բոլոր դիմած քաղաքացիները հետազոտությունից հետո խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել տեղակայված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ պրոֆիլային մասնագետների կողմից»։
Նշվում է նաև, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սուր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական խնամքի հարցով:
«ԼՂ-ում գործում են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ»,- հայտնում է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին