«Ադրբեջանական ֆոլկլորի խրտվիլակն այսօր համարձակություն ունի գնալու մեր սրբավայր՝ Եռաբլուր»
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
«Ըստ էության, մեր ողբերգությունն սկսվեց 2.5 տարի առաջ, ճիշտ այն ժամանակ, երբ հնարավորություն ստեղծվեց, որ իշխանություն ստանձնի մեկը, որ իր ողջ արժեհամակարգով, իր էությամբ եկել էր քայքայելու մեր պետականությունը»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, հայ ժողովրդի սուգը սկսվել է պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը, երբ բոլորը հասկացան, որ ծխի ու մառախուղի ներքո ուղղակի դավադրություն և դավաճանություն է կատարվում, երբ հասկացան, որ սեփական աթոռը պահելու համար երկրի թիվ մեկ պետական «դավաճանը» զոհաբերության է տանում հայ զավակներին։
«Երեկ տասնյակ կիլոմետրեր էր ձգվում մեր սգո երթը, որն ուղղված էր մեր նահատակների շիրիմներին։ Խոնարհումից հետո, երկրորդ բառը, որ կար մեր շուրթերին, նզովքն ու անեծքն էր, և այն ուներ մեկ հասցեատեր՝ Նիկոլ Փաշինյան։ Մեր պետականությունն աճուրդի հանած տխրահռչակը, թուրքական և ադրբեջանական ֆոլկլորի խրտվիլակն այսօր համարձակություն ունի գնալու մեր սրբավայր՝ Եռաբլուր։ Վայր, որն իր համար հանցանքի տեղ է, քանի որ ինքը դավաճանել ու ուրացել է հազարավորներին։ Նա դավաճանել է դեռևս տաք շիրիմները՝ մեր հազարավոր ընտիրներին տանելով զոհասեղանի մոտ»,- շեշտեց Լիլիթ Գալստյանը։
Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի, «ստահակ» և «դավաճան» Նիկոլ Փաշինյանը տեղ չունի Հայաստանում։ Նա նկատեց, որ հանրահավաքի մասնակիցները հավաքվել են կոտրված մեջքով, ծանրացած խղճով, քանի որ հազարավոր զոհված տղաները թռիչքներ ունեին, երազանքներ։
«Նա կոտրեց, նա կոտրեց մեր պետականության մեջքը, ու դեռ այսօր էլ այդ դևը, նեռը, սատանան բարոյականության փշուր ունի՝ գնալու և պղծելու մեր սրբավայրը։ Մենք դրան ասում ենք ոչ։ Մենք սգում ենք մեր թանկ զոհերի հիշատակը, բայց այդ սգի մեջ նաև պատասխանատվություն կա՝ ուղղելու մեր մեջքը և հավաքելու մեր պետականության մնացորդը։ Եվ այսօր պետք է Նիկոլ քաղաքական դիակի 40-րդ օրը լիներ, քանի որ նա մեռավ նոյեմբերի 9-ին»,- նկատեց Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Եռաբլուրը ոչ ոք այսպես չէր պղծել
- «Այսօր սգո օր է». Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց խոսել
- Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքվածների միջև քաշքշոց է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան