Օգտագործում են վարչական ռեսուրս, շանտաժով փորձում են մարդկանց բերել այդ երթին. Վրթանեսյան
«Այսքան կորուստների, զոհերի, խեղված ճակատագրերի մեղավորն այսօր լկտիաբար փորձում է քաղաքական կապիտալ հավաքել, անձնական իշխանության համար շահագործել մարդկանց վիշտը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա ընդգծեց՝ այդ մարդն է մեղավոր այդքան զոհերի համար։
«Օգտագործում են վարչական ռեսուրս, շանտաժով փորձում են մարդկանց բերել այդ երթին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված, այսօր ժամը 13։00-ին Հանրապետության հրապարակից սգո երթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ազատամարտիկները Եռաբլուրում են, նրանք հավաքվել են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
«Ըստ էության պատերազմից օրեր անց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձեցին քաղաքացիական բախումներ հրահրել, այսօր նորից փորձում են ինչ-որ նման քայլի գնալ՝ սրանով էլի պառակտել մարդկանց։
Իրենք մեդիատեռոր բառն օգտագործեցին, առաջին մեդատեռորիստը, շանտաժիստը Նիկոլ Փաշինյանն է։ Քանի դեռ վարչապետի աթոռն է զբաղեցնում է Հայաստանում ազատ անկումը միայն ու միայն շարունակվելու է»,- ասաց փորձագետը։
Նա նշեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է բախումների բերելու համար։
«Չգիտեմ՝ աշխարհում նման լկտի, անամոթ ... հնարավո՞ր է, որ մարդիկ խայտառակ կապիտուլյացիա ստորագրեն, ընդունեն, որ ոչ մի բանի ունակ չեն ու շարունակեն էլի առաջնորդ ներկայանալ, մարդկանց ղեկավարել, հանրության տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ տանեն։
Սադրանք է։ Իրենք այդպես էլ երբեք չդարձան իշխանություն, մնացին ընդդիմություն հին իշխանություններին։ Փաշինյանը շարունակում է իրեն պահել ռադիկալ ընդդիմադիր՝ խփում է պետականությանը, հասարակությանը, քանդում է պետական, քաղաքական, հանրային ինստիտուտները, ու այդ մադրը դեռ նստած է մնում աթոռից»,- ասաց Կ. Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին