Կարծում ես՝ հասա՞ր տղաների շիրիմներին, չէ, դու չհասար, դու սողացիր նրանց ոտքերի տակ. Նիկոլ. Կարին Տոնոյան
Զոհված զինծառայողի մայր Կարին Տոնոյանը գրում է.
«Այսօր կանգնած Եռաբլուրի աստիճաններին, տեսա թե ինչպես էր ոստիկանածածկ հրեշը սողում դեպի իր զոհերի շիրիմները՝ սգո երթ ծափերի ու սուլոցների տա՞կ...
Չէ, նիկոլ, դու չմտածես թե հաղթեցիր այսօր..., ես միայն սրտխառնոց ունեցա քո ստեղծած տեսարանից՝ երկրի քարտեզի նման բզկտածդ ժողովրդի վարչապե՞տ ես ուզում մնալ, միշտ այդպես մե՞ղկ, միշտ շրջապատված մի քանի հազար ոստիկանո՞վ, գլուխդ հովանոցներով սեփական ժողովրդից պատսպարելո՞վ։
Դու ոնց եղար փողոցի ողբերգակ, այդպես էլ մնացիր, նիկոլ....
Դու կարծում ես, թե հասա՞ր տղաների շիրիմներին, չէ, դու չհասար, դու սողացիր նրանց ոտքերի տակ, ու միշտ սողալու ես, հիշիր.... անգամ դժոխքում ես սողալու....»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում «Նիկոլ, հեռացիր» վանկարկումների տակ
- Նժդեհի պահած ոգեղեն Սյունիքը չի կարող ընկրկել մի դավաճանի մատնագրով. Կարին Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան