Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Գերագույն գլխավոր լոշտակը վաղվա համար դիմել է զառանցանքի նմանվող քայլերի: Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ, փրկարարներ, վարչական շրջանների աշխատակիցներ, զինվորականներ, ենթակայություն ունեցող այլ մարդիկ` բնականաբար քաղաքացիական հագուստով:
Սա արվում է լեգիտիմության շղարշ ապահովելու համար: Վաղվա երթը, եթե կայացավ ամենայն մանրամասնություններով հետևելու ենք, հրապարակելու ենք ով ով է, որ մարմնից է:
Ես իմ վրա եմ վերցնում քաղաքացիական հագուստով ոստիկաններին: Բոլորդ ով որտեղ աշխատել է դուք էլ հետևեք և արձանագրեք ձեր ճանաչած անձանց: Կոչ եմ անում բոլոր ստիպված երթի գնացողներին զերծ մնալ կաչաղակի հետ քայլելուց, նրա օրերը հաշված են, դուք լավ գիտեք դա, մի խայտառակվեք:
Հ.գ. Ոստիկանության մասով տղերքը կապնվել են հետս և խնդրել տարածել լուրը, որ իրենց վաղը կանչել, որպեսզի ուղարկեն երթի: Իհարկե կհանրայնացնեմ, բայց դուք շատ ավելի մեծ անելիք ունեք, սկսեք ներքին բոյկոտ:
Դավաճան սուսլիկը այս տարի ամանոր չպետք է շնորհավորի»։
Հարակից հրապարակումներ`
- Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան