Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ. Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ավելի քան վստահ եմ, որ դավաճան Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես դավաճանների երթ։ Շատ անկեղծ եմ ասում՝ որևէ ծանոթ մարդու չեմ ուզում այնտեղ տեսնել։ Անկախ իրենց այնտեղ գնալու շարժառիթից՝ համարելու եմ, որ այդ երթի ամեն և յուրաքանչյուր մասնակից իր լուման է ներդնում մեր Հայրենիքի հանձնման կեղտոտ գործին։ Դրա համար չեմ ուզում որևէ ծանոթ տեսնել այնտեղ։ Փնտրելու եմ, իհարկե, բայց հուսով եմ՝ չեմ գտնի։
Փոխարենը իմ բոլոր ծանոթներին, ընկերներին ու հարազատներին սպասելու եմ Ազատության հրապարակում։ Ժամը 15։00-ին այնտեղ կմեկնարկի հիշատակի հանրահավաքը, որին կհաջորդի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորչի տաճար։
Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կորոշեն այս օրհասական օրերին կանգնել դավաճանի կողքին, թող լավ իմանան, որ բոլորին անուն առ անուն ֆիքսելու ենք, հետո սերնդեսերունդ պատմենք խայտառակ մի դավաճանության պատմություն, որի մասնակիցը դարձան դավաճան վիժվածքի հետևից քայլողները...»։
Ավելի քան վստահ եմ, որ դավաճան Նիկոլի կազմակերպած «սգո երթ» կոչված քաղաքական շոուն պատմության մեջ մնալու է որպես...
Posted by Հրանտ Մելիք-Շահնազարյան on Friday, 18 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Մկրտչյան. Մի վախեցեք
- Կոչուբաև. Վարչապետյաց քայլերթին ստիպողաբար բերվելու են ոստիկաններ
- Politik. Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
- Ավելի քան 50 փաստաբաններ պատրաստ են աջակցել «սգո երթին» մասնակցելուց հրաժարված ու սպառնալիքներ ստացած քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան